HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

3.5 մլն դրամի ծաղիկներ ու ծաղկեպսակ՝ Կապանի քաղաքապետարանի կարիքների համար

Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի խնդիրներին «Հետքը» պարբերաբար անդրադառնում է: Դրանց լուծումը քաղաքային իշխանությունները կապում են ֆինանսական միջոցների բացակայության հետ, սակայն քաղաքապետարանը միջոցներ է գտնում 3.5 մլն դրամի ծաղիկ ու ծաղկեպսակ գնելու համար:

Դեկտեմբերի 30-ին Կապանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել Կապանում հաշվառված Ա/Ձ Նունե Թադեւոսյանի հետ, որպեսզի վերջինս մինչ 2015թ. դեկտեմբերի 31-ը քաղաքային իշխանություններին մատակարարի ծաղիկներ և ծաղկեպսակ: Պայմանագրի շրջանակում հատը 800 դրամով ձեռք է բերվել 515 հատ 70սմ-ից ոչ պակաս երկարության, թարմ կոկոն, վարդագույն, սպիտակ, դեղին կամ այլ գույնի, թափանցիկ թղթով փաթեթավորված հոլանդական վարդեր: Ընդհանուր գումարը կազմել է 412.000 դրամ:

Ձեռք է բերվել նաև 3720 հատ 70սմ-ից ոչ պակաս երկարության թարմ բացված սպիտակ կամ կարմիր գույնի մեխակներ: Այս ծաղիկների համար վճարվել է 558.000 դրամ: Կապանի քաղաքապետարանն այսքանով չի բավարարվել: Ա/Ձ Նունե Թադեւոսյանից ձեռք է բերել նաեւ 60 հատ մեծ ծաղկե զամբյուղ-կոմպոզիցիա՝ հատը 10.000 դրամով, ինչպես նաեւ 60 հատ փոքր կոմպոզիցիա՝ հատը 5.000 դրամով: Մեծ եւ փոքր կոմպոզիցիաների համար քաղաքապետարանը վճարել է 900.000 դրամ:

Գնվել է նաև 90 հատ մեծ և 110 հատ փոքր ծաղկեփնջեր, որոնց համար վճարվել է 1 մլն 180 հազար դրամ: Կապանի քաղաքապետարանը չի մոռացել նաև հանգուցյալներին: Հատը 20.000 դրամով ձեռք է բերել 25 հատ ծաղկեպսակ, ընդհանուրը՝ 500.000 դրամ արժեքով:

Լուսանկարում` Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Քաղաքապետը եթե գոնե մի փոքր դուխ ունենար, մի անգամ բերանը կբացեր ու կասեր՝ «ի՞նչու են Կապանի/Սյունիքի հանքերի եկամուտների առյուծի բաժինը անհետանում օֆշորային հաշիվներում»: Հանքերը տվել են մի քանի (օտար ու տեղացի) շառլատանի/ խուժանի ու սաղ օրը փող են մուրում:
hasmik
էդ քաղաքապետը ծաղիկներից ատկատ է անում, դա լավ է ստացվում դրանց մոտ, բոլորը գիտեն, իսկ քաղաքապետը տեղյակ է Կապանի հիվանդանոցի ողբալի վիճակի մասին, թե էդտեղ ատկատ չկա, ձեռ չի տալիս, աստված եմ կանչում, մի օր քաղաքապետը հիվանդանա ու Կապանի հիվանդանոց տեղափոխեն, հուսով եմ էդ օրը կգա
Մարդ
Իսկ Նունե Թադևոսյանը և ֆինանսական բաժնի Թադևոսյանը արդյոք նույն մարդը չեն կամ փոխկապակցված??

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter