
Մասնագետների խումբ կժամանի Ռուսաստանից
Հունվարի 18-ին Ռուսաստանից առաջատար մասնագետները` մանկական նյարդավիրաբույժ, ռեանիմատոլոգ և մանկական նյարդաբան, կժամանեն Հայաստան: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության հասարկայնության հետ կապերի բաժինը:
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան զանգահարել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և իր ցավակցությունն ու մտահոգությունը հայտնել Գյումրիում կատարվածի կապակցությամբ։ Նախարարները քննարկել են փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի վիճակը և բուժման ռազմավարությունը։ Վերոնիկա Սկվորցովան առաջարկել է մասնագիտական, ինչպես նաև դեղերով և պարագաներով ապահովման աջակցություն։
Հունվարի 18-ին առաջատար մասնագետները` մանկական նյարդավիրաբույժ, ռեանիմատոլոգ և մանկական նյարդաբան, կժամանեն Հայաստան։
Մեկնաբանել