
4557 կրակոց` երկու օրում
Հունվարի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 400 խախտում, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4557 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
Բացի հրաձգային զինատեսակներից՝ հակառակորդը կիրառել է նաև ականանետեր, նռնականետեր, ենթափողակալներ, դիպուկահար հրացաններ և գնդացիրներ: Նշված ժամանակահատվածում ՊԲ-ի առաջապահ զորամասերը օպերատիվ մարտավարական իրադրությունը պահել են մշտական վերահսկողության տակ, անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել