Ոստիկանական ուժեր են կետրոնացնում Գյումրիում. հաղորդում է «Գալա» հեռուստաընկերությունը
Գյումրիում է ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանն իր տեղակալների հետ, ովքեր մեկ ու կես ժամ է խորհրդակցություն են անցկացնում մարզային ոստիկանությունում:
Զուգահեռաբար մարզային ոստիկանության տարածքում ոստիկանական ուժեր են կենտրոնացնում: Այս մասին հայտնում է «Գալա» հեռուստաընկերությունը:
Հատուկ ջոկատայիններ տեղափոխող նոր ավտոբուսներ են ժամանում Երեւանից եւ մյուս մարզերից: Ավտոբուսները կայանած են քաղաքի տարբեր հատվածներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել