HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվարի 20-ը՝ սգո և պահանջատիրության օր

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներս, գիտակցելով, որ մեր երկրի իշխանության ղեկին հայտնված անձինք վաղուց բաց են թողել պահը և իրենց անգործությամբ անարգել Գյումրիի արյունալի դեպքերից զոհվածների հիշատակը, հունվարի 20-ը հայտարարում ենք սգո և պահանջատիրության օր։ Քաղաքացիներին կոչ ենք անում անպայման ժամանակ հատկացնել Ազատության հրապարակում հարգելու անմեղ զոհերի հիշատակը։

Հունվարի 20-ը կլինի սգո օր՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի, որն իսպառ հոշոտվեց ռուսական 102-րդ ռազմաբազայում գրանցված ռուս տխրահռչակ զինծառայողի և նրա հնարավոր աջակիցների կողմից, ինչպես նաև պահանջատիրության օր՝ որպես կոչ բոլոր երկրների հայ համայնքներին և Հայաստանի ազատ քաղաքացիներին՝  համախմբվելու և պահանջելու արդար դատաստան հանցանքի կազմակերպիչների և իրականացնողների նկատմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։

Ապօրինի և անբարոյական ենք համարում ոստիկանության կողմից սգավոր ժողովրդի մոմավառությանը և խաղաղ հավաքներին խոչընդոտելու փորձերը ինչ-ինչ կցկտուր պատճառաբանություններով և առավել ևս առևանգելն ու բերման ենթարկելը, և հուսով ենք, որ իրավապահ կոչվող մարմինները չեն կրկնի անցած երկու օրերի խիստ անպատվաբեր և ամոթալի այդ գործելակերպը։

Իշխանության ղեկին հայտնված մարդկանց մենք որևէ կոչ չունենք։ Նրանց ցուցաբերած խայտառակ անտարբերությունն ընդունում ենք որպես անկարողության բացահայտ դրսևորում, հետևաբար նաև՝ համապատասխան պաշտոններից ինքնակամ հրաժարական»։

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter