
Փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստի համար եկեղեցու դռները բաց կլինեն մինչեւ ուշ գիշեր
Գյումրեցի վեցամսյա Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը Սուրբ Նշան եկեղեցում սկսվեց ժամը 18:00-ին: Չնայած ցրտին` ժամը 15:00-ից եկեղեցու ներսն ու բակը լի էր մարդկանցով, ովքեր եկել էին վերջին հրաժեշտը տալու Ավետիսյանների ընտանիքի 7-րդ անդամին, ով հրաշքով էր փրկվել հունվարի 12-ի սպանդից, սակայն 7-օրյա մաքառումից հետո՝ հեռացավ կյանքից:
Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ: Եկեղեցին դռները բաց կպահի այնքան ժամանակ, քանի դեռ գեթ մեկ գյումրեցի ցանկություն կունենա այցելելու եւ վերջին հրաժեշտը տալու փոքրիկ Սերյոժային:
Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 21-ին` ժամը 13:00-ին Սուրբ Նշան եկեղեցուց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել