Կտորով փաթաթված դին` այրված մեքենայում
Այսօր՝ ժամը 01:49-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Երևան քաղաքի Թաիրով փողոցում` «Հաղթանակ» կամրջի տակ, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2107» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը: Ավտոմեքենայում հայտնաբերվել է կտորով փաթաթված դի: Անձը չպարզված քաղաքացու դիակը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:
Ավելի ուշ պարզվել է, որ հայտնաբերված քաղաքացին Երևան քաղաքի Խնկո Ապոր փողոցի թիվ 10 տան բնակիչ,1950 թվականին ծնված Վրեժ Գևորգյանն է: Այս մասին հայտնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել