Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն
Հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:
Կոտայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի տարածաշրջանի Մաստարա-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել