HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

«Հանդիպում իրոք եղել է, եւ քննարկվել է բացառապես հարկային փաթեթի բյուջետային հարցերին վերաբերող հարցեր: Ներքաղաքական թեմաներ չեն քննարկվել»,-ասաց Խ. Գալստյանը:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը չգիտեր, թե ովքեր են եղել հանդիպման մասնակիցները, սակայն հաստատեց, որ հանդիպումը եղել է հանրապետության նախագահի մակարդակով:

Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվել, որ քննարկման արդյունքում կողմերը ներքաղաքական հարցերում եկել են որոշակի պայմանավորվածության, ինչի արդյունքում էլ շաբաթ օրը նախատեսված ՀՀԿ-ի խորհրդի նիստը չի կայանալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter