
8.5 կգ թմրանյութ՝ Ջավախքի սահմանին
Սամցխե-Ջավախքի ոստիկանները 8.5 կգ թմրանյութ են հայտնաբերել հայ-վրացական սահմանի Նինոծմինդայի անցակետում:
Հետաքննության արդյունքնում Բուլղարիայի երեք քաղաքացիներ են ձերբակալվել` Սաշո Տ.-ն, Ջորջ Ա.-ն և Ռուսի Կ.-ն: Այս մասին հայտնում է վրացական www.agenda.ge կայքը: Հետաքննությունը պարզել է, որ վերջիններս թմրանյութը տեղափոխում էին Հայաստանից դեպի Վրաստան: Ձերբակալվածները փորձել են սահմանը հատել 10 փաթեթ կոկաին տեսակի թմրամիջոցները մարմնին ամրակցված կպչուն ժապավենների միջոցով:
Իրավապահները հայտնաբերել են 8.5 կգ թմրանյութ, որը, ըստ փորձաքննության, 6.3 կգ կոկաին է պարունակել: Հայտնաբերված թմրանյութի արժեքը գնահատվել է 2.5 մլն դոլար:
Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի հատկանիշներով՝ թմրամիջոցի ապօրինի տեղափոխում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել