Լռության րոպե` 19:15-ին
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն անցյալ ապրիլին հանդես էր եկել Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր հայերին ուղղված կոչով առ այն, որ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը` ժամը 19:15-ին, հայտարարվի լռության րոպե։
«Կրկին կոչ ենք անում աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերին Երևանի (Արարատյան) ժամանակով ժամը 19:15-ին մեկ րոպե կանգ առնել և լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը»,- նշվում է շարժման նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել