HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քանի դեռ Կարապետյանն աշխատում է….

Քաղաքապետի հրաժարականի լուրը, թեեւ պաշտոնապես չի հաստատվել, սակայն մամուլը գրում է, որ Կարեն Կարապետյանն արդեն դիմումը գրել է, մնում է այն ընդունվի:

ՀՀԿ մամուլի խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել: Ըստ Շարմազանովի' ՀՀԿ-ում նույնպես Կարեն Կարապետյանի հրաժարականի հարցը չի քննարկվել: «Ինչ լուրերը տարածվել են, այս ընթացքում ՀՀԿ ոչ գործադիր մարմնի, ոչ էլ խորհրդի նիստ չի գումարել, որ քննարկեր այդ հարցը»,-հավելեց Շարմազանովը:

Պատգամավորը ոչ կոռեկտ համարեց Կարեն Կարապետյանի հրաժարականի հավանականության մասին խոսել: «Քանի դեռ պարոն Կարապետյանը աշխատում է, ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել այդ հարցը»,-ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter