Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է հաղորդագրություն, որտեղ անդրադարձել է «Նաիրիտի» գործարանի 400 մլն վարկ հատկացնելու մասին շրջանառվող լուրերին:
«Օրերս ռուսական «Իզվեստիա» պարբերականի կողմից տեղեկատվություն էր հրապարակվել, որտեղ հղում անելով ՌԴ ֆինանսների նախարարության իր աղբյուրին՝ թերթը գրել էր, թե Ռուսաստանը համաձայնել է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Նաիրիտի» համար Հայաստանին 400 մլն վարկ հատկացնել: Սույն տեղեկատվությունը լայն արձագանք է ստացել նաև հայկական մամուլում:
Այս առնչությամբ հայտնում ենք, որ հայկական կողմից ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամին ներկայացված հայտը դեռևս քննարկման փուլում է, և հայտը բավարարելու հետ կապված որևէ պաշտոնական որոշում կայացված չէ: Քննարկման փուլում են նաև վարկի չափը և պայմանները: ՀՀ ֆինանսների նախարարությունն այս մասին տեղեկացրել էր նաև «Իզվեստիա» թերթին: Տեղեկացնում ենք նաև, որ հայտի հետ կապված վերջնական որոշում կկայացվի ԵվրԱզԷՍ-ի հերթական նիստի ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել