Հայաստանն առաջին անգամ դիտարկվելու է Բռնությամբ անհետացումների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի կողմից
Հայաստանն առաջին անգամ դիտարկվելու է Բռնությամբ անհետացումների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի (ԲԱԿ) կողմից, որի նստաշրջանը նախատեսված է փետրվարի 2-ից 13-ը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը: Կոմիտեն, որի կազմում մարդու իրավունքների հարցերով 10 անկախ միջազգային փորձագետներ են, դիտարկում է Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի իրականացման ընթացքը։ Հայաստանը մեկն է 44 պետություններից, որոնք վավերացրել են Կոնվենցիան, և այդպիսով Կոմիտեի դիտարկման շրջանակներում զեկույց ներկայացնելու պարտավորություն ունի։
Կոմիտեն փետրվարի 3-ի ժամը 15:00-ից մինչև 18:00-ն (Երևանի ժամանակով՝ 18:00-21:00) և փետրվարի 4-ի ժամը 10:00-ից մինչև 13:00-ն (13:00-16:00) երկխոսություն կվարի Հայաստանի կառավարության հետ։ Հանդիպումները տեղի կունենան Ժնևի Վիլսոնի պալատում։ Հայաստանի զեկույցը եւ այն հարցերի ցանկը, որոնք հնարավոր է բարձրացվեն, հասանելի են այստեղ։
Մեկնաբանել