HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բեյզ Մեթըլս» հրավիրում է աշխատանքի

 «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությունն աշխատանքի է հրավիրում.

- Մեխանիկ, մեխանիկ-կոնստրուկտոր, էլեկտրիկ, էներգետիկ ճարտագետների

- արտադրության ավտոմատ կառավարման համակարգերի ճարտարագետների

- ստուգիչ-չափիչ սարքերի ավտոմատ սարքավորումների կարգաբերման մասնագետների

- արդյունաբերական հսկիչ համակարգերի  սարքավորումների ծրագրավորման մասնագետների

- տեխնիկական տերմինաբանության իմացությամբ անգլերեն-հայերեն-ռուսերեն թարգմանիչների:

Աշխատանքը լրիվ դրույքով է՝ 3 ամիս փորձաշրջանով, վայրը՝ ԼՂՀ Մարտակերտի շրջան, «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության Կաշենի կառուցվող լեռնահանքային համալիր:

Աշխատողների ընտրությունը կիրականացվի մրցույթային կարգով՝ հարցազրույցի արդյունքների հիման վրա:

Աշխատողների որակավորման հետ կապված պահանջների, նախատեսվող պարտականությունների, աշխատողների ընտրության կարգի և այլ պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել «Վալլեքս» խմբի պաշտոնական կայք՝   հասցեով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 01.03.2015 թ.:

Ցանկացողներին խնդրվում է համապատասխան որակավորումը հաստատող փաստաթղթերը համառոտ ինքնակենսագրականի հետ միասին ներկայացնել «Վալլեքս» խմբի ընկերությունների կադրային ծառայություն՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով կամ դրանց թվային պատճենները ուղարկել [email protected]  էլ. հասցեով:  

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510 885 լրաց. 2103 հեռախոսահամարով:

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter