HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը հասարակության շահերից չբխող որևէ քայլ չի կատարելու

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին, որոնք այսօր դարձյալ բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց` «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումը կասեցնելու պահանջով։ Փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն են ներկայացրել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարության նպատակն է, որպեսզի ՓՄՁ-ներն աշխատեն, արարեն ու այդպիսով նպաստեն նաև տնտեսության զարգացմանը: Ինչպես նշված է կառավարության կայքում, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը հասարակության շահերից չբխող որևէ քայլ չի կատարելու: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը փաստել է, որ օրենքի առնչությամբ դեռևս նախորդ տարվա ընթացքում ՓՄՁ-ների ներկայացրած առաջարկությունների հիման վրա ընդունվել են կառավարության համապատասխան որոշումներ, որոնք էլ ավելի դյուրին են դարձրել և պարզեցրել օրենքի կիրառելիությունը:
Տեղի է ունեցել մտքերի  փոխանակություն, որի ընթացքում պատկան գերատեսչությունների ներկայացուցիչները պատասխանել են տնտեսվարողների հարցերին և ներկայացրել իրենց փաստարկները: Հանդիպման ընթացքում տնտեսվարողները ներկայացրել են «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ նոր առաջարկություններ: Մասնավորապես, ՓՄՁ ներկայացուցիչներն առաջարկել են, որպեսզի օրենքը կիրառվի կամավորության սկզբունքով, բարձրացվի ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմը և հարկային մարմինների ստուգումները սահմանափակվեն: Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանն առանձին քննարկման առարկա դարձնել ոսկու առևտրով զբաղվող տնտեսվարողների խնդիրները, գտնել համապատասխան լուծումներ՝ հաշվի առնելով նաև նրանց առաջարկությունները: 
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլոր առաջարկները մանրամասն կքննարկվեն կառավարությունում և առաջիկայում կներկայացվեն հանրությանը: 

Մեկնաբանություններ (1)

Նարինե Խաչատրյան
Մանր ու միջին բիզնեսն պետք է աշխատի առանց հաշվապայական հաշվառում վարելու դյուրին հարկատեսակով։Նզազագույն շեմը պետք է բարձրացնել ամենաքիչը 20%ով՝հաշվի առնելով գնաճը առաջարկում եմ 3'5% շրջանառության ընդհանուր թվից եվ նվազեցում 1'5% փաստաթղթավորված ապրանքի մասով։Տնտեսվարողը ինքը կունենա շահագրգռվածություն հաշիվ ապրանքագիր ձեռք բերելու համար եվ հոգեկան համգստոիթյուն ՝այն է չունենալու դեպքում վճարել3'5%հարկ։Նշեմ որ ունեմ տնտեսագիտական բարձրագույն կրթություն եվ բիզնեսով զբաղվել եմ 1992թվականից։Անհավասար տնտեսական մրցակցության եվ անկայուն հարկային օրենսդրության պատճառով ժամանակավորապես դադարեցրել եմ գործունեությունս եվ մեկնել Հայաստանից։Խելամիտ որոշում ընդունելու դեպքում ինչու չէ կվերադառնանք մեր աշխատանքին։Շնորհակալություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter