Կառավարությունը շաքարախտով հիվանդների համար ֆրանսիական արտադրության դիաբետոն կգնի
Այսօրվա նիստում կառավարությունը հաստատել է դիաբետոն (գլիկլազիդ) 60 մգ դեղի մրցակցային կարգով ձեռք բերելու արձանագրությունը, սահմանել, որ ՀՀ 2015-2019թթ. կարիքների համար ՀՀ առողջապահության նախարարությունը այդ դեղի գնումն իրականացնելու է ֆրանսիական ընկերությունից՝ 1 հաբը 0.06 եվրո (42.33 դրամ) գնով, ինչը զգալիորեն էժան է նախորդ տարիներին ներկրված խմբաքանակներից: Նկատի է առնվել այն հանգամանքը, որ դիաբետոնի պահանջարկը տարեկան ավելանում է 10 և ավելի տոկոսով: Այժմ մեր երկրում կա շաքարախտով հիվանդ 80 հազար մարդ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի նախարարությունը շաքարախտով հիվանդների համար գնել էր Հնդկական «DiaZone MR»-ը, որը փոխարինում էր ֆրանսիական դիաբետոնին, սակայն հնդկական արտադրության դեղից բազմաթիվ դժգոհություններ կային:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել