Ուխտ՝ հանուն սիրո. Սուրբ Սարգիսը Ջավախքում
Աղունիկ Այվազյան
Հունվարի 31-ին Ջավախքի գործող բոլոր եկեղեցիներում նշվեց սիրահարների բարեխոս սուրբ Սարգիս զորավարի տոնը: Ջավախքում սա միակ եկեղեցական տոնն է, որ հազարավոր երիտասարդներ հունվարի 30-ի՝ լույս 31-ի գիշերը ուխտի են գնում Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս անունը կրող եկեղեցի:
Ջավախքյան ավանդության համաձայն՝ Սուրբ Սարգսի միջնորդությամբ հրաշքներ են տեղի կատարվում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված, եկեղեցում մոմեր փոխանակում, փոխանակած մոմերը տուն են տանում և դնում բարձի տակ՝ ակնկալելով երազում տեսնել սիրելիին, ապագա կնոջը կամ ամուսնուն:
Դիլիսկա գյուղի երեխաները ուխտավորներին դոխ (աղավնի) են վաճառում, իսկ տարեց կանայք՝ մոմ:
[gallery id=284]
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել