Մարտին Կարապետյանն ազատվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Մարտին Նազարի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի պաշտոնից ազատելու մասին: Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ռազմական ինստիտուտում սպանվել էր զինծառայող Հայկազ Բարսեղյանը: Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, սպանությունը կատարելու մեղադրանքով կալանավորված է ինստիտուտի 4 զինծառայող:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել