Քոչարյանն ընդդեմ «Հրապարակի». գործը կհանգուցալուծվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Ռոբերտ Քոչարյանի պատիվն և արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման պահանջի մասին դատաքննությունն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:
Հիշեցնենք, որ հայցվոր կողմի ներկայացուցիչներ Արփինե Մելիքբեկյանը և Սարգիս Գրիգորյանը միջնորդել էին որպես վկա կանչել հոդվածի հեղինակ Լուսինե Պետրոսյանին: Վերջինս էլ դիմել է մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նա դիմի ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ: ՀՀ սահմանադրական դատարանը նոյեմբերի 15-ին քննության է առնելու վերոնշյալ հոդվածը:
Դատական նիստը հետաձգվեց` մինչև Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել