HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության վիճակահանությունը` փետրվարի 5-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ փետրվարի 5-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի կունենա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վիճակահանության ժամանակ կներկայացնեն ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը:

Ընտրական փուլի մասնակից 52 թիմերը վիճակահանությամբ կբաժանվեն 9 խմբերի, որոնց հաղթողները ձեռք կբերեն եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Խմբերում երկրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 4 թիմերը փլեյ-օֆֆ փուլում կվիճարկեն 2017 թ. Լեհաստանում կայանալիք եզրափակիչ մրցաշարի վերջին 2 ուղեգրերը: Մրցաշարին առաջին անգամ կմասնակցեն 12 թիմեր:

Վերջին տարիների համեմատաբար հաջող ելույթների շնորհիվ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն ընդգրկված է երրորդ զամբյուղում: ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշմամբ, ինչպես և նախորդ վիճակահանությունների ժամանակ, Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը և Ուկրաինան չեն կարող ընդգրկվել ընտրական միևնույն խմբում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter