
Գեւորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին` Պերմյակովի գործը ՀՀ իրավապահներին փոխանցելու միջնորդությամբ
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` նշելով, որ դատախազը ղեկավարվել է ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել