
Չինարենի խորացված ուսուցման դպրոցի շինարարությունը կսկսվի այս տարի
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ կրթության և գիտության նախարարությանը թույլատրվել է Երևան քաղաքի Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող շուրջ 5 հազար քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքի ապամոնտաժման գործընթացը:
Առաջացած տարածքում կառուցվելու է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց, որի ստեղծման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և ՉԺՀ նախագահների 2010թ. հանդիպման ժամանակ:
Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն` վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին, որպեսզի մինչև ս.թ. մայիսի վերջը շինարարությունն սկսելու հնարավորություն ստեղծվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել