
10 մլն դրամ` հայ-ռուսական կապերի ամրապնդման համար
Հայ-ռուսական երիտասարդական առաջին համաժողովն իրականացնելու նպատակով «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար կառավարությունը շուրջ 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
Համաժողովը, համաձայն կառավարության պաշտոնական հաղորդագրության, նպաստելու է ՀՀ և ՌԴ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների կապերի սերտացմանը:
«Ակնկալվում է համագործակցության համաձայնագիր կնքել «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Միջազգային երիտասարդական կենտրոն» դաշնային պետական բյուջետային կազմակերպության միջև»,- տեղեկացնում է կառավարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել