HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին

Փետրվարի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի(Հավաքական անվտանգության պայմանգրի կազմակերպություն) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան վեհաժողովի որոշումների իրականացման հարցերը` ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

Հատուկ ուշադրության են արժանացել 2015 թվականին ՀԱՊԿ-ի շրջանակներում պլանավորված միջոցառումների կազմակերպման ու անցկացման խնդիրները, Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության և խաղաղապահությանը նվիրված ռազմավարական քաղաքական ֆորումի  նախապատրաստման ընթացքը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Անիմաստ ու ձևական հանդիպումներ: «Անսասան եղբայրությունս» ո՞րն է, եթե օր ու գիշեր ռմբակոծում են Տավուշի մարզը, բայց ՀԱՊԿ-ը գոնե սինվոլի՛կ որևէ քայլ չի ԱՆՈՒՄ: Մի օրինակ բերեմ. երբ Սիրիայում պատերազմ սկսվեց, ՆԱՏՕ-ն հակահրթիռային կայաններ տեղադրեց Թուրքիայում՝ որպես դաշնակցության սինվոլ: Թուրքիային սրանք սկի պետք չէին. հարցը մեսիջն էր հակառակ կողմին: Իսկ ՀԱ՞ՊԿ-ը. դեռ ավելի ժամանակակից զենքեր են տալիս Ադրբեջանին. իբր «բիզնես» է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter