HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՕԵԿ-ը նեղացե՞լ է լրագրողներից

Այսօր Ազգային ժողովի հերթական ճեպազրույցին ՕԵԿ խմբակցությունից ոչ ոք չէր ներկայացել: Այս քայլով ՕԵԿ-ականները կարծես թե «վրեժ» են լուծում լրագրողներից, քանի որ նախորդ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից ոչ մեկը նրանց հարցեր չէր ուղղել, նրանք էլ նստել-նստել ու վիրավորված հեռացել էին:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենք նախապես տեղեկացրել են ԱԺ լրատվության բաժնին, որ իրենց պատգամավորները հանդիպման են մեկնել մարզեր եւ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեն կարողացել ժամանակին հասնել եւ ճեպազրույցին չեն ներկայանալու:

Տիկին Բիշարյանից փորձեցինք տեղեկանալ, արդյոք լրագրողներից չեն նեղացե՞լ նախորդ ճեպազրույցում կատարվածի համար, սակայն պատգամավորը, առանց մինչեւ վերջ հարցը լսելու, անմիջապես արձագանքեց. «Ինձ չի հետաքրքրում՝ ում մոտ ինչ տպավորություն էր, ես ձեր հարցին պատասխանեցի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter