HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անշարժ գույք ունեցողները հեշտությամբ կստանան Վրաստանի վիզա և կացության կարգավիճակ

Փետրվարի 5-ին Վրաստանի Կառավարությունը մի քանի ուղղումներ է մտցրել «Միգրացիայի մասին» օրենքի մեջ: Ուղղումների համաձայն` Վրաստանի վիզաները և ժամանակավոր կացությունը հեշտացված կարգով կստանան արտասահմանյան պետոթյունների այն քաղաքացիները, որոնք անշարժ գույք ունեն Վրաստանի տարածքում: Այս մասին հայտնում է Վրաստանի հայ համայնքի կայքը

«Մենք շատ հայրենակիցներ ունենք, որոնք ստիպված վերցրել են արտասահմանյան քաղաքացիություն և դեռևս չեն վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը: Մենք օրենքում փոփոխություններ ենք մտցրել, որպեսզի հեշտացնենք նրանց կյանքը և հնարավորություն տանք օրինականորեն գտնվել մի երկրի տարածքում, որտեղ ունեն անշարժ գույք: Այդ քաղաքացիները կարող են առանց որևէ սահմանափակումների գտնվել Վրաստանի տարածքում», -հայտարարել է Վրաստանի տնտեսության նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter