HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ-ն դատապարտում է Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 22 պատվիրակներ, ի դեմս  բելգիացի պատվիրակ Պետրա դե Սուտերի, հունվարի 28-ին տարածել են հայտարարություն,  որտեղ անդրադարձել են «Իրավունք» թերթի դեմ 16 քաղաքացիների  գործին` նշելով, որ Հայաստանի իշխանություններն անպատիժ են թողել ատելության ու խտրականության նման խթանումը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթն իր կայքում հրապարակել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված։ Այն թիրախավորել էր «հոմոսեքսուալների շահերի լոբբիստներին», որոնք փորձում են «ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում»: «Զրո հանդուրժողականություն» պահանջելով՝ թերթը հրապարակել էր 60 անձանց ցուցակ՝ կոչ անելով դադարեցնել նրանց հետ շփումը, չընդունել աշխատանքի և հեռացնել պետական ծառայությունից, «որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»:

«Իրավունք Մեդիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Բաբուխանյանը ՀՀ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր է:

Իշխանություններն անպատիժ են թողել ատելության ու խտրականության նման խթանումը։ Ավելին, հոկտեմբերի 25-ին՝ «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում, պրն Բաբուխանյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։

Մենք կոչ ենք անում,

  • այս Վեհաժողովում Հայաստանի պատվիրակներին, հատկապես՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, իրենց գործընկերներին հասկացնել, որ պետք է զերծ մնալ ատելության ու խտրականության խթանումից,
  •  Հայաստանի իշխանություններին` անվերապահորեն դատապարտել ատելության հրահրման նման դեպքերն ու միջոցներ ձեռնարկել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ցուցաբերվող խտրականության դեմ պայքարում [Եվրախորհրդի] Նախարարների կոմիտեի Հանձնարարականը գործադրելու ուղղությամբ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter