HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում փետրվարի 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 8-11-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:

Քամին` հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, փետրվարի 8-ին, 9-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում փետրվարի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 8-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 

Երևանի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան   13.40C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       -25.10C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան    -3.80C

Եղանակի տեսության մանրամասները՝ այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter