Սեյրան Օհանյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան - Մեծ Բրիտանիա և Հայաստան - ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել