Ստորագրվել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համաձայնագիր
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում երեկ ստորագրվել է ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիր:
Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել