HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է նաև Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելու հարցը

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Քրիստիան Ֆիլիպին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մոնզելեկին: Նախարարը կարևորել է կրթության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության ամրապնդումը:

Նշելով, որ մեր պետությունը կարևորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը՝ նախարարն ընդգծել է. «Մենք շահագրգիռ ենք, որ Ֆրանսիական համալսարանն իր շարունակական գործունեությամբ կրթության եվրոպական որակ և ստանդարտներ ապահովի Հայաստանում»: 

Մոնպելիեի ակադեմիայի ռեկտոր Ք. Ֆիլիպին նշել է, որ Մոնպելիեի ակադեմիան պատրաստակամ է համագործակցել ֆրանսաիական համալսարանի և Հայաստանի այլ բուհերի` մասնավորապես ԵՊՀ-ի և Ագրարային համալսարանի հետ:

ԿԳ նախարարը կարևորել է երկու երկրներում դիպլոմների փոխճանաչման գործընթացը և ընդգծել միջբուհական համագործակցության խորացման և զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ֆրանսիական լիցեյ հիմնադրելուն, ինչպես նաև հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter