
Սյունիք տանող ճանապարհը փակ է
Երեկ տեղացած ձյան պատճառով Սյունիքի դարպասներից մինչեւ Գորհայք ընկած միջպետական ճանապարհահատվածը փակ է: Մաքրման աշխատանքներ չեն իրականացվել ճանապարհը բացելու համար, եւ այս պահին ճանապարհի այդ հատվածում արդեն մի քանի ժամ է, ինչ հարյուրավոր մեքենաններ են կուտակվել: Ավտոճանապարհային ոստիկանները «հսկում» են մեքենաների շարասյունը, սակայն դեռեւս ճանապարհի երթեւեկությունն ապահովելուն կոչված կառույցները մաքրման աշխատանքներ չեն նախաձեռնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել