HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնությանը հասցված վնասի հետևանքով պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 19 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 12.01.2015–06.02.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 3.79 մլն դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 44 որոշում և հաշվարկվել է 7.47մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: 

Մասնավորապես` Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 10 գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի վեց որոշում և հաշվարկվել է 5.45 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական չորս վարույթ ընթացքի մեջ են: 

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է  100.0 հազ. դրամ վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 84.0 հազ.դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս:             

Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված համատեղ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0 հազ.դր. վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 81.7 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

 Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Լոռու տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում նմանատիպ խախտման համար կայացվել է 450.0 հազ. դրամ վարչական տուգանքի երկու որոշում, իսկ Սյունիքի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 400.0հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված թափոնների ոչ ճիշտ տեղադրման  համար  կայացվել է  150.0 հազ.դրամ  վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 1,137 մլն դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Բնապահպանական պետական տեսչության կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամաբ կայացվել է 50.0 հազ.դր. վարչական տուգանքի որոշում, Գեղարքունիքի  տարածքային բաժինը տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0 հազ.դր. վարչական տուգանքի  որոշում,  Արարատի տարածքային բաժնի կողմից հինգ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում, Արմավիրի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. վարչական տուգանքի  որոշում, իսկ  Շիրակի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում: 

Բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հզ.դր. վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար տասնմեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 1.1մլն.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 411.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ   Լոռու տարածքային բաժնի բաժնի կողմից հայտնաբերված նույն խախտման  համար  ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 240.66հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. վարչական տուգանքի  որոշում:

Արարատի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության  համար երկու  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 6.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է նաև հրացան: 

Արագածոտնի տարածքային ստորաբաժանման կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան  ապօրինի որսի  համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 35.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ որսի կանոնների խախտման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 140.0 հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից  իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  40 հատ  «սիգ» տեսակի  ձուկն օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Ընդհանուր առմամբ Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կիրառած պատժամիջոցներից 12.01.2015–06.02.2015թթ.  ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  19.1 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter