HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Mix» հետվճարային սակագնային փաթեթ. զանգեր, SMS, MMS և GPRS-ինտերնետ շահավետ գներով

Ընդառաջելով հաճախորդների բազմաթիվ առաջարկություններին` «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է զանգերի, հաղորդագրությունների և GPRS-ինտերնետի շահավետ գնով «Mix » հետվճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաև ուղարկած/ստացած տվյալների 1 ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ: 

«Հաշվի առնելով «Mix» կանխավճարային սակագնային փաթեթի աննախադեպ ժողովրդականությունը և հիմնվելով հաճախորդների ցանկությունների վրա, մենք գործարկում ենք հետվճարային «Mix» ՍՓ նույն գրավիչ սակագներով: Մենք առաջարկում ենք ապրանքներ, որոնք ունեն պահանջարկ մեր հաճախորդների, հատկապես երիտասարդության շրջանում, քանի որ հենց երիտասարդներն են ակտիվ օգտագործում հեռահաղորդակցության ծառայությունների բոլոր տեսակները», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հետվճարային «Mix» ՍՓ ամսեկան բաժանորդավճարը կազմում է 500 դրամ: Դեպի Beeline բջջային ցանցի այլ սակագնային փաթեթներ զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 3,99 դրամ, ՀՀ ֆիքսված ցանցեր, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ բջջային այլ ցանցեր` 29,99 դրամ: Դեպի Beeline և տեղական այլ բջջային ցանցեր SMS և MMS հաղորդադրությունների սակագինը 8,99 դրամ է:

«Mix» ՍՓ բաժանորդներին հասանելի են «Բալանսի փոխանցում» ծառայությունը և «Beeline Բոնուս» ծրագիրը: 

«Mix» ՍՓ վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter