HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձյուն, մերկասառույց և փակ լեռնանցք

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Ջերմուկի, Սիսիանի, ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի  փակ է Վարդենյաց լեռնանցքը: 

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Նորատուս-Մարտունի ճանապարհահատվածի 36-38-րդ կմ-ում մերկասառույց է:

Մարալիկ-Լանջիկ, Աշոցք-Բավրա ճանապարհահատվածներում, Արթիկի և Արագածի տարածաշրջաններում, Սպիտակի ոլորաններում և Գավառ-Մարտունի հատվածում ուժեղ քամիներ կան:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter