HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննությամբ պարզվել է, որ մայրը մուրճով հարվածներ է հասցրել դեռահաս որդու գլխին. արարքը որակվել է սպանության փորձ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա տղային գանգուղեղային վնասվածքներ պատճառելու և բնակարանը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2015 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 05։20-ին, Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով նույն բնակարանի բնակչուհի, 1968 թվականին ծնված Աննա Բադալյանը՝ «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի» և վերջինիս անչափահաս, 9-ամյա որդին՝ «բաց գանգուղեղային վնասվածք և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում կատարված լրացուցիչ զննության, ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ երեխային ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել մայրը։ 

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Ա.Բադալյանը 2015թ. փետրվարի 9-ին՝ ժամը 04-ի սահմաններում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում։  Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։

Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանացագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և Ա.Բադալյանին ու Ֆ.Նահապետյանին դուրս են բերել բնակարանից։ 

Ձեռք բերված նոր ապացույցների հիման վրա՝ արարքը որակվել է որպես երեխայի նկատմամբ սպանության փորձ և հարուցվել քրեական գործ՝ մոր կողմից երեխային սպանելու փորձ կատարելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։
 
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է մուրճը՝ արյան հետքերով, եւ բենզինի հոտով պոլիէթիլենային տարա։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հյուրասենյակի բազմոցին կիպ պատի վրա հայտնաբերվել է նաև երկտողանի հայատառ գրառում՝«մեր մահվան պատճառը էդ սր-ն է», որից վերցվել են պատի քերուկներ։

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ (2)

kamo
մի շտապեք գնահատականներ տալ, դա ավելի շուտ այլ մարդու արած ա, սարքել են որպես ինքնասպանություն, վերջում այրել բնակարանը, որ իրենց հետքերը թաքցնեն։ տրամաբանություն չկա երեխային սպանողի արարքի մեջ, որ ,, հանցագործությունը ավարտին հասցնելու համար․․․․, հրկիզեր բնակարանը, նա ուղակի մի քանի հարված ավել կհասցներ, կամ խեղդամահ կաներ, ուղակի այդ գործ հարուցող քննիչը ու հսկող դատախազն են մի քիչ դեբիլոտ
liana
Համաձայն եմ Կամո, ես էլ երեկվանից դա եմ մտածում, միգուցե իրոք այդ կինը չէ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter