HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհների իրավիճակի մասին տեղեկացեք «Թեժ գծից»

Հաշվի առնելով վերջին օրերին ամբողջ հանրապետությունում ձյան առատ տեղումները, որոշ ավտոճանապարհներին անբավարար տեսանելիությունը, սաստիկ քամիները, ինչպես նաև առաջիկա օրերին սպասվող ձյան տեղումները, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ»` 56-25-33 հեռախոսահամարով: «Թեժ գծի» հեռախոսահամարով կարող եք առաջնային տեղեկատվություն ստանալ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի, անցանելիության, մաքրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter