Կալանավորը պնդում է, որ իրենից կաշառք են պահանջել
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով գողության մեջ մեղադրվող, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Լ. Հովհաննիսյանը դիմել է ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ նշել է, որ քննիչը և հոգեբուժարանի բաժնի վարիչն իրենից կաշառք են պահանջել։
Լ.Հովհաննիսյանը բացատրությամբ պնդել է դիմումում նշված հանգամանքները։ Փետրվարի 4-ին նրանից վերցվել է գրավոր հաղորդում, ըստ որի՝ քրեական գործով լրացուցիչ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար մոտ 2 ամիս առաջ (կոնկրետ օրը և ամիսը չի հիշել) գործով քննիչը պահանջել է 500 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն նյութական ծանր վիճակի մեջ գտնվելով` կալանավորը պահանջը չի կատարել: Վերջինս նաեւ հայտնել է, որ նույն գործով դատահոգեբուժական փորձաքննության կատարման ընթացքում հոգեբուժարանի բաժնի պետը պահանջել է 8000 ԱՄՆ դոլար կաշառք՝ որպես հոգեկան հիվանդի եզրակացություն տալու համար, սակայն վերը նշված պատճառաբանությամբ այս պահանջը եւս չի կատարել:
ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրության արդյունքներն ըստ քննչական ենթակայության նույն օրն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել