HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյան. «Խիստ մոտեցում է ցուցաբերվելու նրանց նկատմամբ, ովքեր բանակը վարկաբեկում են ամեն գնով»

Պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու մարտական պատրաստության վիճակը, ինչպես նաև հրետանու ուսումնանյութական բազայի կատարելագործման ուղիները: Բացման խոսքով հանդես է եկել նախարար Սեյրան Օհանյանը:

Կոլեգիայի նիստի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչություն պետ, գեներալ-մայոր Ա.Մարդոյանը և բարձրաստիճան այլ զինվորականներ: 

Կոլեգիայի նիստի ընթացքում, ինչպես հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից, Ս. Օհանյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում բանակում տեղի ունեցած արտակարգ պատահարներին և խիստ ցուցումներ է տվել նիստին ներկա հրամանատարներին` արտակարգ պատահարների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները կատարելագործելու վերաբերյալ:

Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաև բանակի խնդիրների շուրջ հասարակական քննարկումներին: Պաշտպանության նախարարը մասնավորապես ասել է. «Մենք հասկանում և ընդունում ենք արտակարգ պատահարներից հետո հասարակության կողմից բանակին ուղղված կառուցողական քննադատությունը, ավելին` այդ քննադատությունը օգտակար է և պետք է դասեր քաղել դրանից, սակայն անընդունելի ենք համարում որոշ խմբերի կողմից բանակի խնդիրների միտումնավոր և ամենօրյա շահարկումը: Այսուհետև պաշտպանական գերատեսչությունը առավել խիստ մոտեցում է ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր բանակը վարկաբեկում են ամեն գնով ու եթե այդ մարդիկ կեղծ տեղեկություններ և հերյուրանքներ տարածելով փորձեն վնաս հասցնել բանակին, իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի»:

Մեկնաբանություններ (2)

zinvor
ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ, ՄԵԾ ՏԱՌԵՐՈՎ ԵՄ ԳՐՈՒՄ, ՈՐ ԼԱՎ ԿԱՐՈՂԱՆԱՍ ԿԱՐԴԱԼ. ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ԱՄԵՆ ԳՆՈՎ ՈՒ ԱՄԵՆ ՕՐ ՎԱՐԿԱԲԵԿՈՒՄ ԵՆ ԿԱՇԱՌԱԿԵՐ, ԿԻՍԱԳՈՂԱԿԱՆ, ԿԻՍԱԳՐԱԳԵՏ ՊԱԳՈՆԱՎՈՐ ՍՊԱՆԵՐԸ, ԱԶԱՏՎԵՔ ԴՐԱՆՑԻՑ ՈՒ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԳԻ ԿԳԱ.
Վեհարի
Մեր Զինված ուժերի հրթիռային զորքերի, հրետանու մարտական հզորությունը պետք է ծառայի և պաշտպանի մեզ և ոչ թե պաշտպանի մեր բանակը ամեն գնով վարկաբեկող ,,ինքնասպանությունները,, սպանությունները կոծկող կաշառակեր չինովնիկներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter