Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին տրամադրվել են անվճար դեղեր
ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, էպիլեպսիայի և պրոստատիտի (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) դեղեր ու հակաբիոտիկներ։
Մասնավորապես`
- «Զետոննա (ցիկլեսոնիդ)» ցողացիր, որը կիրառվում է սեզոնային ալերգիաների ժամանակ
- «Ռոլեյդս» անանուխի համով` անտացիդ միջոց է, օգտագործվում է ստամոքսի թթվայնության բարձրացման դեպքում
- «Տամսուլոզինհիդրոքլորիդ»դ/պատիճ 0,4մգ, նշանակվում էպրոստատիտ(շագանակագեղձիսուրկամքրոնիկբորբոքում) հիվանդության բուժման համար
- «Տոպիրամատ»դ/հատ 100մգ, 200մգ, այն կիրառվում էէպիլեպսիա հիվանդության ժամանակ:
Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: Այստեղ կարող եք տեսնել ստացված դեղերի ցանկն ամբողջությամբ:
Քաղաքացիները, որոնք վերը նշված դեղերի կարիքն ունեն` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական խմբից, կարող են դիմել Երևանի և մարզերի տեղամասային պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ, դրանք անվճար ձեռք բերելու նպատակով:
«ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված և բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը։ Նախարարության կողմից տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչության լայն խավերին»,- գրված է նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Մարդասիրական ճանապարհով ստացված դեղերի մատակարարման անխափանությունն ապահովելու նպատակով նախարարությունը հորդորում է խնդիրների դեպքում զանգահարել ՀՀ ԱՆ «թեժգիծ» ծառայություն` 010-52-88-72 հեռախոսահամարով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել