Բակո Սահակյանը հանդիպել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում պետականաշինության գործընթացին, հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է շարժման վետերանների հետ հանդիպումները եւ տարբեր հարցերի քննարկումը` նշելով, որ նրանց տեսակետները եւ առաջարկությունները միշտ հետաքրքիր են ու օգտակար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել