
Մարտական հենակետում զինվոր է զոհվել
Փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995 թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել