HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ն այսօրվանից սկսում է Սերժ Սարգսյանի հրաժարականը պարտադրելու գործընթաց

Լևոն Զուրաբյանի ելույթը այսօրվա հանրահավաքում

8 օր տեւած մեր շուրջօրյա հոկտեմբերյան հանրահավաքներով ավարտվեց գարնանից սկսած այն քաղաքական գործընթացը, երբ ժողովրդի ճնշման ներքո իշխանությունները սկսեցին քայլեր կատարել Հայաստանում ժողովրդավարական ազատությունների հաստատման ուղղությամբ: Ի՞նչն էր այդ գորընթացի իմաստը: Համաշխարհային փորձը բազմաթիվ օրինակներ ունի, երբ բռնապետական ռեժիմները, սպառելով բռնաճնշումների ռեսուրսը, ստիպված են լինում ազատ արձակել քաղաքական ընդդիմախոսներին բանտերից եւ հաշվի նստել ժողովրդավարության հաստատման համար պայքարող  շարժման հետ: Նման դեպքերում ռեժիմի եւ ընդդիմության միջեւ բանակցությունների միջոցով որոշվում են ազատ եւ արդար ընտությունների անցկացման ժամկետները եւ մեխանիզմները:

Դեպի ժողովրդավարություն սահուն անցման այս եղանակը ամենաշահեկանն է ե'ւ հասարակության համար, որն առանց ավերածությունների եւ արյունահեղության հասնում է ժողովրդավարության հաստատմանը, ե'ւ ռեժիմի պարագլուխների համար, որոնք խաղաղ պայմաններում իշխանությունը ժողովրդին վերադարձնելուց հետո, արժանապատվորեն հեռանում են քաղաքականությունից: Այս մոդելը հայտնի է որպես դեպի ժողովրդավարություն բանակցված անցման մոդել եւ կիրառվել է բազմաթիվ երկրներում, ներառյալ Լեհաստանը, Արևեւելյան Եվոպայի այլ երկրները, Հարավային Աֆրիկան, Չիլին եւ այլն:

Մենք պարտավոր էինք փորձել այդ տարբերակը, առավել եւս, որ ռեժիմը ինքը համաձայնվեց քննարկել Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման խնդիրը: Սակայն այսօր մենք արձանագրում ենք, որ ռեժիմը, տապալելով երկխոսությամբ համաձայնության գալու որեւէ տարբերակ, կեսճանապարից դադարեցրեց դեպի ժողովրդավարություն տանող գործընթացի իրականացումը:

Նման վիճակում մեզ այլ բան չի մնում քան փոխարինել իշխանության կողմից մերժված բանակցային անցումը դեպի ժողովրդավարություն` թավշյա հեղափոխության տարբերակով: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ այլեւս մենք որեւէ իմաստ չենք տեսնում ռեժիմի հետ բանակցելու մեջ եւ այսօրվանից սկսում ենք ժողովրդի ճնշման ներքո` Սերժ Սարգսյանի անվերապահ հրաժարականը պարտադրելու գործընթացը:

Մեր նպատակն է լինելու ժողովրդի այնպիսի մոբիլիզացիայի ստեղծումը, որը երկրի կառավարումը ուղղակի անհնար կդարձնի ներկա հանցավոր վարչախմբի համար: Իշխանությունները արդեն տապալել են երկրի կառավարման բառիս բուն իմաստով բոլոր ոլորտները: Մենք ընդվզման այնպիսի ալիք պետք է բարձրացնենք, որը կաթվածահար կանի իշխող ռեժիմին: Իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացման համար կա երկու ճանապարհ կամ գործընթաց, որոնք կարող են նաեւ զուգորդվել եւ փոխադարձաբար օժանդակել միմյանց:

Առաջինը` Սերժ Սարգսյանի վարչախմբի նկատմամբ ժողովրդի ուղղակի ճնշումն է, երբ ժողովրդական զանգվածները հանրահավաքների, ցույցերի, երթերի, պիկետների ահագնացող ալիքով անհնար կդարձնեն ձախողված վարչախմբի գործունեության շարունակությունը եւ կստիպեն Սարգսյանին հրաժարական տալ:  Երկրոդ ճանապարհը, Սահմանադրության 57 հոդվածի համաձայն, Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացի  հարուցումն է Ազգային ժողովում` անհատ պատգամավորների եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ համապատասխան աշխատանքով եւ ժողովրդական ճնշմամբ:

Այս առումով պետք չէ թերագնահատել այն հանգամանքը, որ անգամ քաղաքական եւ հասարակական այն ուժերը, որոնք մերժողական վերաբերմունք ունեն կամ թերհավատ են արտահերթ ընտրությունների հնարավորության նկատմամբ, ընդունում են, որ Հայաստանը մտնում է նախընտրական փուլ, ինչը բերելու է լայն ժողովրդական զանգվածների ակտիվացմանն ու ծայրաստիճան քաղաքականացմանը: 

Հաշվի առնելով ժողովրդի ակտիվացման եւ քաղաքականացման այս օբյեկտիվ գործընթացը, իշխանությունների ձախողման համընդհանուր ընկալումը եւ այդ պատճառով իշխանական բուրգում արդեն անզեն աչքով տեսանելի ճեղքվածքները, կարելի է արձանագրել հետեւյալը. մենք ունենք Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռացնելու եւ Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման  իրագործման համար ժողովրդական ընդվզման աննախադեպ ուժգնության ալիքի ստեղծման համար բոլոր անհրաժեշտ գործիքները եւ նախադրյալները, եւ մեր գործը պետք է դառնա ազգովին լծվել հռչակված այս նպատակների իրագործմանը:

Մեկնաբանություններ (3)

karen
U HERIQA JOGHOVRDI BANOV VER VER TRNEQ ... JOGHOVURD@ GORTSIQ 4I DZEZ HAMAR!
karen
Ay HAK, ay HAKi hertapahner, en jamanak (marti 1) erb joghovurdn elav dzer arajin tarberakov, u angam 8 zoh tvec, dzez heriq 4er? Hima 3 tari anc da zroyi hascriq u zroic uzum eq nuynin hasneq? Ara ho duq anhaskacogh 4eq? Enqan anban eq, wor angam dzer timakicneric mi qanisin dzandzracrin dzer shouner@!
երևանցի
Նախ ասեմ որ Այս լևոնի ԴԵՆՇՉԻԿԻ նկարն հոյակապ է, ապրի նկարողն ու տեղադրողը......Իսկ ՀԱԿի ես մի հարց կտամ,` ԱՐԱ բա մի մինջև հիմա ինչով էիք զբաղված?????? նոր եք սկսում Սերժ Սարգսյանի հրաժարականը պարտադրելու գործընթացը????? Երեք տարի է միայն վերլուծություններով եք այս ժողովրդին: Հերիք է էլի ...հենց մտաք ազգային ժողով, իմիջայլոց ՀԵՐԹԱԿԱՆ ընտրություններից հետո, լրիվ մոռանալու եք և ավազակապետերին, և մոնղոլ-թաթարներին և Սերժ Սարգսյանի հրաժարականը պարտադրելու գործընթացի մասին............... ՀԱԿ-ը այս իշխանություններին լրիվ հոգեհարազատ է.... Մեզ Սահակաշվիլի է պետք....նոր մտածելակերպով մարդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter