HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում Արցախում՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը: 

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով` Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:

Քննարկվել են Արցախում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին նվիրված հարցեր: Շահագրգիռ մարմինների ղեկավարները ներկայացրել են համապատասխան տեղեկություններ նախատեսված ծրագրերի եւ դրանց իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Նախագահ Սահակյանը մեկ անգամ եւս ընդգծել է բոլոր միջոցառումների պատշաճ իրականացման հրամայականը` այս ուղղությամբ տալով մի շարք հանձարարականներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter