HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են տեխնոլոգիական ոլորտում ամենանորարար գաղափարները բացահայտելու մրցույթի արդյունքները

Փետրվարի 13-ից 14-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» դահլիճում տեղի է ունեցել համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի առաջին փուլի ամփոփման աշխատանքը. գնահատող հանձնաժողովին ներդրումային ծրագրեր է ներկայացրել մրցույթի մասնակից տեխնոլոգիական ոլորտի 31 ընկերություն և թիմ Երևանից, Վանաձորից և Գյումրիից: Այս տարի Հայաստանում մրցույթն անցկացվել է 2-րդ անգամ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ մրցույթը կազմակերպել է Ձեռնարկությունների ինկուբատոր հինադրամը «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության զարգացման» ծրագրի շրջանակում: Հայաստանի մարզերում ձեռներեցությունը խթանելու նպատակով 2015 թվականին մրցույթը համալրվել է Գյումրու և Վանաձորի դրամաշնորհային բաղադրիչով: Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթն իր մեջ ներառում է 3 դրամաշնորհ՝ նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհը (50% համաֆինանսավորում), Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհները (85% համաֆինանսավորում):

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմել է. Նվազագույնը` 10 000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50 000 ԱՄՆ դոլար։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է: Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի նպատակն է աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին և թիմերին՝ մշակելու նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ներդնելու ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար: Մրցույթի արդյունքներն ամփոփվել են փետրվարի 14-ին, նույն օրը տեղի է ունեցել մրցանակաբաշխության արարողությունը:

Մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել հետևյալ ծրագրերը.

Համաֆինանսավորվող դրամաշնորհներ Երևանի համար

- Սոլոլըրն, Դավիթ Քոչարյան

- ՍքայՔրայփթոր, Արամ Ջիվանյան

Համաֆինանսավորվող դրամաշնորհներ Գյումրու համար

- Գյումրիում անիմացիոն ընկերության հիմնում, Գուրգեն Պարոնյան

- ԼոգինԱյ, Հովհաննես Սարգսյան

Համաֆինանսավորվող դրամաշնորհներ Վանաձորի համար

- Էլեկտրոնային ճշտիչի նախագծում և ատադրություն, Արկադի Խիթարով

- Հակակոռոզիոն ավտոմատ կայան, Սամվել Օսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter