Արագածի տարածաշրջանում սաստիկ բուք է
Փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Ախուրյանում, Ապարանում, Արագածում, Աբովյանում և Հրազդանում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է Տրանսպորտի եւ կապի նախարարությունը։
Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, սաստիկ բուք է Արագածի տարածաշրջանում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել