HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. հոգեբուժարանի աշխատակիցը պահանջել է 8000, իսկ ավագ քննիչը` 500 ԱՄՆ դոլար կաշառք. հարուցվել է քրեական գործ

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լյուդվիգ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով իրեն է մեղսագրվել գողության և խարդախության կատարում, ինքը տառապում է հոգեկան հիվանդությամբ, սակայն քրեական գործով նշանակված փորձաքննությունն իրականացնող հոգեբուժարանի աշխատակիցը անմեղսունակ ճանաչելու վերաբերյալ եզրակացություն տալու և այդ հիմքով հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար 2014 թ. հուլիսի 21-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 8 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:

Այնուհետև 2014 թ. դեկտեմբեր ամսին ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչն իր վարույթում քննվող նույն քրեական գործով կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար իրենից պահանջել է խոշոր չափի` 500 ԱՄՆ դոլար կաշառք:

Կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter