
«Հիմնադիր խորհրդարանը» դատի է տվել ՀՀԿ-ական պատգամավորին
2015 թ. փետրվարի 17-ին «Հիմնադիր խորհրդարանը» և նրա անդամները ընդդեմ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի (լուսանկարում) հայցադիմում են ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն վիրավորանք հասցնելու և զրպարտություն կատարելու համար նրան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելու նպատակով:
Գագիկ Մելիքյանը մամուլում հրապարակված իրհարցազրույցում համոզմունք էր հայտնել, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները «100-ամյակը» առանց ռեժիմի» շարժման դեպի Արցախ իրազեկման ավտոերթը «իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել