HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական տուն-Հայկական գյուղ» նախագիծը՝ ուսանողների մասնակցությամբ

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հայտնում է, որ նախարարություն-Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան համագործակցության շրջանակում 2015-ին կմեկնարկի «Հայկական տուն-Հայկական գյուղ» պայմանական անունը կրող նախագիծը՝ ՌԴ վաստակավոր շինարար, «Մոնարխ» ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի աջակցությամբ:

Այս համատեքստում նախօրեին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և Սերգեյ Համբարձումյանը այցելել են Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարան՝ հանդիպել դասախոսական և ուսանողական համակազմի ներկայացուցիչների հետ:

Նախագծի նպատակը ճարտարապետ ուսանողների ակտիվ ներգրավմամբ Հայաստանի բնակավայրերն (ներառյալ՝ Արցախը) ուսումնասիրելով մինչ այժմ պահպանված առանձնահատուկ ճարտարապետական լուծումներով տների կամ թաղամասերի նախատիպերի հիման վրա, վերջիններիս ինքնատիպությունը շեշտող բաղկացուցիչ  տարրերի (թոնիր, մառան և այլն) օգտագործմամբ տիպային նախագծերի մշակումն ու իրականացումն է, ապա նաև՝ կոնկրետ բնակավայրի կամ դրա առանձին հատվածի վերակառուցման օրինակով՝ պիլոտային ծրագրի կյանքի կոչումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter